Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև: Իրավապահները հաղորդում են, որ սուր, ծակող գործիքների հարվածներից երկու ոստիկան է զոհվել:
Պետական անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն` ծայրահեղական կրոնական հայացքների տեր մարդկանց խումբը փորձել է կոպտորեն խախտել հասարակական կարգը: Իրավապահները վճռական գործողությունների են դիմել, շուրջ 40 մարդ բերման է ենթարկվել: Հավաքը ցրելու գործողության ընթացքում զոհվել են ոստիկանության գնդապետ Իլգար Բալաքիշիևը և ոստիկանության գնդապետ-լեյտենանտ Սամեդ Աբասովը:
Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Գյանջայում տեղի ունեցած սադրանքը նպատակ ունի խախատել երկրի կայունությունը: «Ադրբեջանի զարգացումը և միջազգային ասպարեզում հաջողությունները լրջորեն անհանգստացում են արտասահմանյան որոշ շրջանակների, այդ թվում՝ Հայաստանին», - ասել է արտգործնախարարության մամուլի խոսնակը:
Հուլիսի սկզբին զինված հարձակում էր կատարվել Գյանջայի քաղաքապետի դեմ:
Գյանջան Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքն է: