Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Լեհաստան։
Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, Շարմազանովը հուլիսի 11-ից 13-ը Վարշավայում կմասնակցի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին, ինչպես նաև Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին:
ԱԺ փոխնախագահը ելույթ կունենա գագաթաժողովում, կմասնակցի Լեհաստանի նախագահի՝ պատվիրակությունների ղեկավարների համար նախատեսված ընդունելությանը:
Այցի շրջանակում նախատեսվում են նաև հանդիպումներ: