Մատչելիության հղումներ

Ֆրանսիան հերքում է Ադրբեջանին զենքի վաճառքի արգելքը չեղարկելու մասին լուրերը


Երևանում Ֆրանսիայի դեսպանատունը, արխիվ
Երևանում Ֆրանսիայի դեսպանատունը, արխիվ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հերքել է ադրբեջանական աղբյուրների լուրերը, թե իբր Ֆրանսիան չեղարկել է Ադրբեջանի զենք վաճառելու արգելքը:

«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները, կեղծ է», - ասված է ֆրանսիական դեսպանատան տարածած հաղոդագրությունում:

Նշենք, որ նման լուր էր տարածել Azeri Defense լրատվական կայքը՝ վկայակոչելով զինվորական իր աղբյուրները: Այդ կայքը նաև հաղորդել էր, որ սեպտեմբերի 25-27-ը Ադրբեջանում կայանալիք ADEX-2018 ռազմական տոնավաճառում Ֆրանսիան լայնորեն ներկայացնելու է իր ռազմարդյունաբերական արտադրանքը:

Ի տարբերություն Ռուսաստանի՝ Եվրամիության երկրները և Միացյալ Նահանգները 1990-ական թվականներից էմբարգո են դրել Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելու վրա: Հակամարտ կողմերին Արևմուտքը զենք չի վաճառում՝ կանխելու համար իրավիճակի սրացումը և սպառազինությունների մրցավազքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG