Իրանի պետական հեռուստատեսությունն ու քրդական մի շարք լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ Իրանի Քուրդիստան նահանգում բեռնատարի և ուղևորատար ավտոբուսի բախման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել:
Իրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ, Թեհրանից մոտ 400 կիլոմետր արևմուտք գտնվող Սանանդաջ քաղաքում:
Փարիզում տեղակայված Իրանական Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության թվիթերյան էջում վթարի հետևանքների վերաբերյալ տեսանյութեր են հրապարակված: Կուսակցությունը վկայակոչում է իր աղբյուրները, ըստ որոնց՝ վթարի հետևանքով զոհվել է 20-30 մարդ: