Մատչելիության հղումներ

Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը


ՆԱՏՕ-ի նոր կենտրոնակայանը Բրյուսելում, արխիվ
ՆԱՏՕ-ի նոր կենտրոնակայանը Բրյուսելում, արխիվ

ՆԱՏՕ-ի ղեկավարները այսօր կհանդիպեն Հյուսիսատլանտյան դաշինքի ամենաանկախատեսելին և աղմկահարույցը համարվող գագաթնաժողովի շրջանակներում։

Բրյուսելում անցկացվող հավաքի ժամանակ ուշադրության կենտրոնում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով բազմիցս է դաշինքի անդամների ուշադրությունը հրավիրել Ամերիկայի կողմից կատարվող պաշտպանական մեծ ծախսերի վրա:

Երեկ Վաշինգտոնից մեկնելուց առաջ Թրամփը Թվիթերում և լրագրողներին տված մեկնաբանություններում առաջարկել է ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրներին «փոխհատուցել» ԱՄՆ-ին դաշինքի ծախսերի համար։

«ՆԱՏՕ-ի շատ երկրներ, որոնց մենք պետք է պաշտպանենք, ոչ միայն ամբողջությամբ չեն վճարում 2 տոկոսի չափով իրենց ներկայիս պարտավորությունը (որ ինքնին ցածր է), այլ նաև երկար տարիներ ուշացնում են այդ վճարումները», - գրել է նա Թվիթերում: «Արդյո՞ք նրանք կփոխհատուցեն ԱՄՆ-ին», - հարցնում է Թրամփը:

Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը զգուշացրել է ԱՄՆ նախագահին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ առկա լարվածության վերաբերյալ, ասելով, որ Թրամփը «գրեթե ամեն օր քննադատում է Եվրոպային» պաշտպանական ծախսերի հետ կապված: Տուսկը կոչ է արել Վաշինգտոնին «գնահատել» իր դաշնակիցներին:

Դոնալդ Տուսկը այս մասին խոսել է երեկ կայացած ասուլիսի ժամանակ ՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության նոր համաձայնագրի ստորագրումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG