Մատչելիության հղումներ

Կիմ Բալայանի հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ. դատախազություն


Կիմ Բալայան, արխիվ
Կիմ Բալայան, արխիվ

Օրեր առաջ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները դատախազությունից ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ քննարկման նպատակով: Այդ մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Սահմանադրական դատարանի պաշտոնաթող դատավոր Կիմ Բալայանն օրերս լրագրողների հետ հանդիպմանը մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել քաղաքական ճնշումների, «ցուցակային» գործերի, Բաղրամյան 26-ի հրահանգով կայացրած դատավճիռների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG