Թաիլանդում քարանձավից դուրս բերված 8 տղաները ֆիզիկական և մտավոր լավ վիճակում են և շոկոլադ են խնդրել: Այս մասին հաղորդում են բժիշկները՝ հավելելով, որ երեխաները դեռ պետք է մնան հիվանդանոցում:
12-16 տարեկան երեխաները ավելի քան երկու շաբաթ արգելափակված էին քարանձավում:
Դպրոցականներից կազմված ֆուտբոլի թիմը և նրանց մարզիչը Չիանգարայ նահանգում գտնվող քարանձավում էին հայտնվել տեղատարափ անձրևի հետևանքով: Հունիսի 23-ից ի վեր տեղացի և աշխարհի տարբեր անկյուններից՝ հիմնականում Եվրոպայից ժամանած փրկարարների խմբերը ջանքեր են գործադրում նրանց արգելափակումից դուրս բերելու համար:
Այսօր նախատեսված է փրկարարական գործողության երրորդ փուլը, դեռ քարանձավում է 5 հոգի: