Մատչելիության հղումներ

Սենատոր Քենեդի․ Պուտինին վստահել չի կարելի


ԱՄՆ սենատոր Ջոն Քենեդին զրուցում է լրագրողների հետ, արխիվ
ԱՄՆ սենատոր Ջոն Քենեդին զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Միացյալ Նահանգների հանրապետական կոնգրեսականների պատվիրակության հետ Ռուսաստան այցելած սենատոր Ջոն Քենեդին պնդել է, որ այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահել չի կարելի, իսկ Մոսկվայի հետ գործարք ունենալը նման է «մաֆիայի հետ գործ ունենալուն»:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սենատորը ևս մեկ անգամ զգուշացրել է Ռուսաստանի կառավարությանը՝ «դադարեցնել խառնվել ամերիկյան ընտրություններին», հակառակ դեպքում սպառնալով ավելի խիստ պատժամիջոցներով:

Սենատորը նաև շեշտել է, որ «Ռուսաստանը պետք է դուրս գա Արևելյան Ուկրաինայից, Ղրիմից, չպետք է միջամտի Սիրիայի գործերին, պետք է թույլ չտա Իրանին դիրքերն ամրապնդել Սիրիայի հարավում»: «Հակառակ դեպքում այս ամենը մեկ այլ պատերազմի կհանգեցնի», - հայտարարել է Քենեդին:

Ամերիկացի սենատորները Ռուսաստան էին այցելել հուլիսի 16-ին Հելսինկիում նախատեսված Թրամփ-Պուտին հանդիպմանն ընդառաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG