Մատչելիության հղումներ

Հրաժարական է տվել «Բրեքզիթ»-ի հարցով Բրիտանիայի պետքարտուղարը


«Բրեքզիթ»-ի հարցով Բրիտանիայի կառավարության անդամ Դեյվիդ Դևիս, արխիվ
«Բրեքզիթ»-ի հարցով Բրիտանիայի կառավարության անդամ Դեյվիդ Դևիս, արխիվ

Հրաժարական է ներկայացրել «Բրեքզիթ»-ի հարցով Բրիտանիայի կառավարության անդամ Դեյվիդ Դևիսը: Հրաժարականի պատճառը նրա անհամաձայնությունն է Եվրամիությունից դուրս գալու պայմանների շուրջ վարչապետ Թերեզա Մեյի «մեղմ քաղաքականությունը»:

BBC-ի փոխանցմամբ, նախարարը նշել է, որ տարվող քաղաքականության ու մարտավարության միտումներով քիչ հավանական է, որ Մեծ Բրիտանիան դուրս գա մաքսային միությունից և ընդհանուր շուկայից:

Հրաժարական է ներկայացրել նաև նախարարի տեղակալ Սթիվ Բեյքերը:

Եվրամիությունից դուրս գալու հարցով հանրաքվեն Բրիտանիայում անցկացվել է 2016 թվականին: Բրիտանացիների 52 տոկոսը կողմ էր քվեարկել: 2017 թվականից սկսվել են «Բրեքզիթ»-ի պայմանների շուրջ բանակցությունները:

Բրիտանիան Եվրամիությունից պաշտոնապես դուրս է գալու 2019 թվականի մարտի 29-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG