Մատչելիության հղումներ

Ազատազրկման դատապարտված նախկին վարչապետը վերադառնում է Պակիստան


Նավազ Շարիֆը Լոնդոնում, արխիվ
Նավազ Շարիֆը Լոնդոնում, արխիվ

Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆը կվերադառնա երկիր հուլիսի 13-ին: Այս մասին հայտարարել է նախկին վարչապետի դուստրը:

«Մենք որոշել ենք վերադառնալ [հուլիսի 13-ին]», - երեկ հայտարարել է Մարիամ Նավազը:

Նա հավելել է, որ փաստաբանները ուսումնասիրում են իրենց գործը բոլոր իրավական տեսանկյուններից:

Շարիֆը և դուստրը այժմ Լոնդոնում են, որտեղ նախկին վարչապետի կինը բուժվում է քաղցկեղից:

Անցյալ շաբաթ Ազգային հաշվետվողականության բյուրոյի դատարանը(National Accountability Bureau) Շարիֆին կոռուպցիայի գործով դատապարտեց 10 տարվա ազատազրկման: Շարիֆի դուստրը, ով համարվում էր նրա քաղաքական ժառանգը, նույն գործի շրջանակներում դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:

Մուշահիդուլա Խանը, Շարիֆի «Պակիստանի մահմեդական Լիգա-Նավազ» կուսակցության սենատորը հայտարարել է, որ նախկին վարչապետը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:

Ակնկալվում է, որ իրավապահները կձերբակալեն Նավազ Շարիֆին և դստերը հենց նրանք վայրէջք կատարեն Պակիստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG