Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իրավապահ մարմինները Գյանջայի քաղաքապետի դեմ զինված հարձակումն ահաբեկչություն են որակում


Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիև, արխիվ
Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիև, արխիվ

Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ հուլիսի 3-ին տեղի ունեցած զինված հարձակումն ահաբեկչություն է, հայտարարում են Ադրբեջանի իրավապահ մարմինները։

Ներքին գործերի նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և գլխավոր դատախազությունը համատեղ հայտարարությամբ պնդում են, որ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի վրա հարձակումը եղել է «նախապես պլանավորված ահաբեկչություն», փոխանցում է «Թուրան» գործակալությունը:

Ադրբեջանի իրավապահ մարմինները նշում են նաև, որ հարձակման հեղինակ՝ 35-ամյա Յունիս Սաֆարովը, ով նախկինում գրանցված էր որպես Վելիևի թիկնապահ, զինված պատրաստվածություն է անցել Սիրիայի տարածքում և «նպատակ է ունեցել Ադրբեջանում իսլամական պետություն հաստատել»:

«Դրա համար մի շարք հայտնի պետական պաշտոնյաների սպանություն է պլանավորել՝ նպատակ ունենալով խուճապ և քաոս ստեղծել և ի վերջո զավթել իշխանությունը», - նաև ասվում է Ադրբեջանի իրավապահ և ուժային կառույցների համատեղ հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG