Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆը կոռուպցիայի գործով դատապարտվեց տասը տարվա ազատազրկման:
Երեք անգամ Պակիստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Շարիֆը և նրա ընտանիքի մի շարք անդամներ ներգրավվել են բազմաթիվ կոռուպցիոն գործերում, որոնք իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել 2016 թվականին՝ պանամական փաստաթղթերի հրապարակման արդյունքում:
Այսօր Պակիստանի հակակոռուպցիոն դատարանը 7 տարվա ազատազրկման դատապարտեց նաև Նավազ Շարիֆի դստերը՝ Մարիամ Շարիֆին:
Դատարանը երկրի նախկին վարչապետի ընտանիքին պարտավորեցրել է նաև խոշոր չափի տուգանք մուծել:
Հաղորդվում է, որ Նավազ Շարիֆը և նրա դուստրը գտնվում են Լոնդոնում: