Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա առթիվ:
Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, ուղերձում ասված է. - «Ընդունեք իմ անկեղծ ու ջերմ շնորհավորանքները՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Պետական գործունեության Ձեր հարուստ փորձով, Ղազախստանի Հանրապետության շահերը վճռականորեն պաշտպանելու և միջազգային լայն համագործակցության խնդիրներ լուծելու կարողությամբ Դուք միջազգային ասպարեզում հեղինակության և հարգանքի եք արժանացել:
Համոզված եմ, որ Հայաստանի և Ղազախստանի՝ փոխադարձ աջակցության և շահերի հարգանքի վրա հիմնված կառուցողական գործակցությունը թույլ կտա էապես հարստացնել հայ-ղազախական միջպետական համագործակցության օրակարգը։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»։