Մատչելիության հղումներ

Սերժ Թանկյանը և Կարին Հովհաննիսյանը նախագահին են ներկայացրել «Ստեղծարար Հայաստան» հիմնադրամը


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի գրասենյակի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի գրասենյակի

«Ստեղծարար Հայաստան» նորարար մշակութային հիմնադրամը նպատակ ունի դառնալ ամենադինամիկ և արդյունավետ մշակութային նախաձեռնություններից մեկը: Այդ մասին ասել են հիմնադրամի խորհրդի անդամ, ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը և հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը այսօր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Ներկայացնելով «Ստեղծարար Հայաստան»-ի հիմնական նպատակներն ու գործունեության ուղղությունները՝ Հովհաննիսյանն ասել է, որ իրենց առաքելությունն է ոչ միայն զարգացնել հայկական մշակույթը, այլ նաև դառնալ տաղանդավոր արվեստագետներին բացահայտելու, աջակցելու, նրանց առաջ մղելու և խոստումնալից նախագծերը կյանքի կոչելու մի հարթակ:

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը ողջունել է «Ստեղծարար Հայաստան»-ի ծրագրերն ու մտահղացումները և պատրաստակամություն հայտնել հնարավորիս աջակցել դրանց իրականացմանը:

Նախագահը բարձր է գնահատել Սերժ Թանկյանի թե՛ մշակութային, թե՛ հասարակական գործունեությունը և ասել. - «Դուք ոչ միայն հրաշալի երաժիշտ եք, այլև հրաշալի հայ, արժանապատիվ ու հպարտ հայ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG