Մատչելիության հղումներ

Հովանավորյալ դպրոցներ այլևս չեն լինելու․ ԿԳ փոխնախարար


Հովհաննես Հովհաննիսյանը «Ազատության» տաղավարում, 4-ը հուլիսի, 2018 թ․
Հովհաննես Հովհաննիսյանը «Ազատության» տաղավարում, 4-ը հուլիսի, 2018 թ․

ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը «Ազատության» տաղավարում կայացած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ առաջիկա տարիներին դպրոցական 12-ամյա կրթության համակարգը պահպանվելու է:

«Հնարավոր են, իհարկե, որոշակի տեղաշարժեր, բայց պահպանվելու է: Որն է այս մոդելի հիմնական խնդիրը, դա ավագ դպրոցի բովանդակային կողմի անկատարությունն է: Մեր հիմնական նպատակներից է ավագ դպրոցը բովանդակությամբ լցնելը: Հիմնական դպրոցից երեխան գալիս է ավագ դպրոց ու նույն ստատիկ ոճով մասնակցում է դասընթացներին: Այսինքն՝ ավագ դպրոցը նրա համար հետաքրքրություն չի ներկայացնում: Այստեղ մենք բովանդակության առումով լուրջ խնդիր ունենք»,- ասաց փոխնախարարը:

Հովհաննես Հովհաննիսյանին նաև Արարատյան բակալավրիատին առնչվող հարց տրվեց: Նշենք, որ դա բավականաչափ թանկարժեք կրթական ծրագիր է, որը սկզբնապես ներդրվել է «Այբ» դպրոցում, ինչը բուռն քննադատության տեղիք է տվել: Այդուհանդերձ, ժամանակին խոստումներ էին տրվում, որ այդ ծրագիրը ներդրվելու է նաև մնացած բոլոր դրոցներում:

Փոխնախարարն այս հարցի առնչությամբ նշեց․ ««Այբ»-ի հետ կապված խնդիրը հետևյալն էր՝ առանց մրցույթի, առանց լուրջ հանրային քննարկումների բերվեց և հաստատվեց․․․ ուժային մեթոդով, դարձավ պետական ծրագիր: Չեմ ուզում շատ խորանալ մանրամասների մեջ, բայց գիտեմ, որ այս հարցում կա որոշակի փոխըմբռնում, և որոշ ժամանակ անց մենք կտեսնենք լուծումներ»:

Փոխնախարարն այնուհետև հավելեց․ «Խնդիրն այստեղ էֆեկտիվության մեջ է․ երբ ունենք, այսպես ասած՝ չեմպիոն դպրոցներ, ու մնացած դպրոցները պետք է ընկնեն շոգեքարշի հետևից, որպեսզի հասնեն: Սա արհեստական մրցակցություն է, որովհետև տարիներ շարունակ օրենքը չի պահպանվել, լիցենզիայի պայմանները չեն բավարարվել, եղել են բարձր հովանավորներ: Հիմա այդ հովանավորները չկան և այդ դպրոցները, ուզեն թե չուզեն, պետք է ենթարկվեն միևնույն կարգին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG