Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցներն այսօր առավոտվանից հատուկ գործողություններ էին իրականացնում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանում։
Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները տարան Ալեքսանդր Սարգսյանին:
Ավելի վաղ Հայկ Սարգսյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին, իրավապահների ուղեկցությամբ տարվեց տնից, բացի այդ, իրավապահները ինչ֊որ փաթեթավորված իրեր տարան:
ԱԱԾ գործողությունների մասին պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։
ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ ավելի ուշ մանրամասներ կհաղորդվեն և տեսանյութ կտրամադվի։
Հունիսի 25-ին ոստիկանությունը Սայաթ-Նովա փողոցից բերման էր ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով: Ժամեր անց նա ազատ էր արձակվել։Ոստիկանությունը հայտարարեց, որ ստուգվում է նրա մոտ հայտնաբերված զենքի օրինականությունը։
Ավելի ուշ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարզաբանեց, որ Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքը եղել է օրինական։
Նշենք, որ 62-ամյա Ալեքսանդր Սարգսյանը, ով ավելի հայտնի է Սաշիկ անունով, 2003-2011 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, մամուլը նրա անունը կապում է բազմաթիվ բիզնեսների հետ: