Մատչելիության հղումներ

Եթե անգամ տուժողը բողոք չներկայացնի, միևնույն է՝ գործն այդ հիմքով չի կարճվի․ ՀՔԾ


Այսօր ՀՔԾ-ից որոշ պարզաբանումներ ներկայացրին, կապված՝ Գագիկ Ծառուկյանի անվան շուրջ ծագած սկանդալային գործի հետ: Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը նախօրեին ձերբակալվել էր՝ դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով։

Մարմնական վնասվածքներ ստացած Վյաչեսլավ Հարությունովը երեկ «Կենտրոն» հեռուստաընկերությանն ասել էր, որ ինքը լավ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ, որևէ բողոք չունի նրա դեմ՝ հաստատելով պնդումը, որ ոչ թե ծեծվել է, այլ պարզապես սայթաքել է ու վայր ընկել:

ՀՔԾ-ից «Ազատությանը» հայտնեցին, որ նույնիսկ եթե տուժողը բողոք չունի՝ գործն այդ հիմքով չի կարճվելու, քանի որ այն հարուցված է առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG