Երեկ զինված հարձակման է ենթարկվել Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևը:
Քաղաքապետը և նրա թիկնապահ Գասըմ Աշբազովը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բժիշկները նրանց վիճակը բավարար են գնահատում:
Հարձակումն իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է Գյանջա քաղաքի բնակիչ 35-ամյա Յունիս Սաֆարովը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարձակման քննությունը վերցրել է անձնական վերահսկողության տակ: Այս պահի դրությամբ այլ տեղեկություններ չեն հրապարակվում: