Մատչելիության հղումներ

Խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ-ում․ ՊԵԿ


Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները, ոստիկանների ուղեկցությամբ, ստուգումներ են իրականացնում բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերությունում:

Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց պետեկամուտների կոմիտեի մամուլի քարտուղարը, նշելով, որ հավելյալ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ: Ոստիկանությունից նույնպես հաստատեցին, որ հիշյալ ընկերությունում ստուգումներ են իրականացվում:

Ավելի ուշ ՊԵԿ-ից պաշտոնապես հաղորդեցին հետևյալը․ «2018 թվականի հուլիսի 3-ին, օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ-ում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG