Այսօր մեկնարկել է 2018 թվականի ամառային զորակոչը: Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է նախարարության, Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:
«Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքի, օրինական և թափանցիկ զորակոչ ապահովելու նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության շնորհիվ զորակոչային գործընթացի իրականացումը դրված է բարձր հիմքերի վրա», - վստահեցնում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը: