Թուրքական Կոնիա քաղաքում հուլիսի 1-ին մեկնարկել են քառակողմ զորավարժությունները, որոնց մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, Սաուդյան Արաբիայի և Կիպրոսի թուրքական հատվածի զինված ուժերը:
Ուշագրավ է, որ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը» որպես անկախ պետական միավոր ճանաչող միակ երկիրը Թուրքիան է:
«Անատոլիայի փյունիկ» կոչվող զորավարժությունները կշարունակվեն մինչև հուլիսի 6-ը: Դրանց ընթացքում մասնակիցները կենտրոնանալու են մարտական պայմաններում վիրավոր զինծառայողների փրկության խնդրի լուծման վրա: