Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ից Վարդգես Գևորգյանն ու Աշոտ Պետրոսյանն ազատ արձակվեցին


Դատավոր Արտուշ Գաբրիելյան, արխիվ
Դատավոր Արտուշ Գաբրիելյան, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր կալանքից ազատ արձակեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարդգես Գևորգյանին։

Դատարանը փոխեց Գևորգյանի խափանման միջոցը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Գևորգ Պետրոսյանի անձնական երաշխավորության դիմաց՝ նրանք վճարել են մեկ միլիոն դրամ գրավ։

Ավելի ուշ նույն դատարանը կալանքից կես միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց նաև «Սասնա ծռեր»-ից Աշոտ Պետրոսյանին։

Նշենք, որ դատարանի որոշմամբ, կալանքից արդեն ազատ են արձակվել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 13-ը։

ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատները դեմ են նրանց ազատ արձակմանը։

«Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան:

Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղադրանք՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG