Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ հունիսի 29-ին Վաշինգտոնում, Պետդեպարտամենտում, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հանդիպելու է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Հայաստանի նախագահը Միացյալ Նահանգներում է եռօրյա այցով: Հունիսի 26-ին նա մասնակցել է Կոնգրեսում անցկացված ընդունելությանը, որը նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին: