Մատչելիության հղումներ

Խորհրդակցություններ ԼՂ և ՀՀ արտգործնախարարությունների միջև


Արցախի արտաքին գործերի նախարարությունում այսօր կայացել են հերթական խորհրդակցությունները՝ Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։

Ըստ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության, խորհրդակցություններին արցախյան կողմից մասնակցել են արտաքին գործերի նախարարի տեղակալներ Ֆելիքս Խաչատրյանը և Արմինե Ալեքսանյանը, ինչպես նաև ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, իսկ Հայաստանից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տեղեկատվության բնագավառում գերատեսչությունների գործունեությանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել Արցախի միջազգային կապերի ընդլայնմանն ուղղված հետագա քայլերի վերաբերյալ։

Խորհրդակցությունների շրջանակներում Շավարշ Քոչարյանին ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներն ու վերջին զարգացումները։ Այս համատեքստում նշվել է բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման կարևորությունը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG