Լիբանանում ամառային երաժշտական փառատոնների շրջանը բացել են լիբանանահայ կոմպոզիտոր ու դաշնակահար Գի Մանուկյանը և եգիպտացի արաբ երգիչ Աբուն:
Գի Մանուկյանը ասել է․ - «Աբուի հետ միասին համերգով հանդես գալը հրաշալի գաղափար է: Աբուն մեծ արտիստ է: Ինձ համար մեծ պատիվ է բեմը կիսել նրա հետ, և մենք շատ ուրախ ենք: Համերգի տոմսերը վաղուց վաճառված էին: Լիբանանում այս ամառվա ընթացքում ես 6 փառատոնների եմ մասնակցելու և շատ ոգևորված եմ»:
«60-հազարերորդ անգամ է, որ ես գալիս եմ Լիբանան: Մարդկային և արտիստիկ առումներով ես պաշտում եմ Բեյրութը, ես պաշտում եմ Լիբանանի ժողովրդին, բազմաթիվ համերգներ եմ ունեցել այստեղ և շատ ուրախ եմ», - ասել է Աբուն:
«Իսկապես հրաշալի փառատոն է, Մանուկյանի նվագը կամ Աբուի հետ միասին համարները, շատ լավ մթնոլորտ է: Հանդիսատեսը անմիջական արձագանքում է յուրաքանչյուր կատարմանը: Մենք ցանկանում ենք, որ ամբողջ Լիբանանում՝ հարավից մինչև հյուսիս, բոլոր փառատոնները սրա նման լինեն, մեր երկրում խաղաղության գեղեցիկ մթնոլորտ ունենանք», - ասել է հանդիսատեսներից մեկը՝ Ռոլանդ Խուրին:
Իսկ Ռանա Սիդանին ասել է, թե այնքան են բացականչել, որ կորցրել է ձայնը: «Հրաշալի երեկո էր, լավ մթնոլորտ, ամեն ինչ շատ լավ կազմակերպված էր, ամեն ինչ հրաշալի է», - ասել է նա:
Համերգը ավարտվել է Աբուի «Երեք դաքատ» սիրված երգով, որը հանդիսատեսների խնդրանքով նա երեք անգամ կրկնել է: