Մատչելիության հղումներ

ԵՄ անդամակցության բանակցությունները Ալբանիայի և Մակեդոնիայի հետ կարող են սկսվել մեկ տարուց


ԵՄ հանձնակատար Յոհանես Հան, արխիվ
ԵՄ հանձնակատար Յոհանես Հան, արխիվ

Եվրահանձնաժողովը պատրաստ է «շտապ» սկսել Ալբանիայի և Մակեդոնիայի հետ Եվրամիությանն անդամակցության բանակցությունների նախապատրաստական աշխատանքը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը այն բանից հետո, երբ դաշինքի անդամները «կանաչ լույս վառեցին» արևմտյան բալկանյան պետությունների առջև:

Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ Եվրամիության արտգործնախարարները երկու երկրներից պահանջել են նախքան հաջորդ տարի կայանալիք առաջին բանակցությունները ցույց տալ բարեփոխումների առաջընթացը:

Բանակցությունները կսկսվեն 2019 թվականի հունիսին, եթե Եվրամիության անդամները համարեն, որ երկու երկրներում բավականաչափ բարեփոխումներ են իրականացվել դատաիրավական և անվտանգության ծառայության ոլորտներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG