Մատչելիության հղումներ

Ռոհանին իրանցիներին կոչ է անում «ծնկի բերել Ամերիկային»


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, Թեհրան, 26-ը հունիսի, 2018թ․
Իրանի նախագահ Հասան Ռոհանի, Թեհրան, 26-ը հունիսի, 2018թ․

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Վաշինգտոնին մեղադրել է իր ժողովրդի տնտեսական խնդիրների խորացման համար, մինչդեռ իսլամական հանրապետության օրենսդիրների երկու երրորդը հենց Ռոհանիից են պահանջում փոխել իր տնտեսական կառավարման թիմը:

Իրանի նախագահի ելույթը հեռուստատեսությամբ հաջորդել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի այն խոսքերին, որոնցով նա մեղադրում էր հենց Իրանի կառավարությանը երկրում տեղի ունեցող ցույցերի համար՝ պնդելով, թե իշխանությունները «արկածախնդրությամբ» են զբաղվում Մերձավոր Արևելքում:

Իր հերթին, Հասան Ռոհանին ժողովրդին հորդորել է միասնական լինել և «ծնկի բերել Ամերիկային»: «Մենք կլուծենք խնդիրները: Բայց մենք չենք զոհաբերի մեր անկախությունը», - հայտարարել է Իրանի նախագահը:

Հիշեցնենք, անցած օրերին Իրանում բողոքի ակցիաներ էին՝ ազգային արժույթի կտրուկ անկման հետ կապված մտահոգությունների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG