Մատչելիության հղումներ

Բելառուսի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին


Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյ, արխիվ
Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյ, արխիվ

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հանդիպել է ղարաբաղյան խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են «շփման գծում տիրող իրավիճակը, խնդրի կարգավորման շուրջ միջնորդների ձեռնարկած քայլերը, ինչպես նաև Բելառուսի հնարավոր ներդրումը խաղաղ բանակցություններում»:

Ավելի վաղ Մինսկը «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր էր վաճառել Բաքվին, ինչը քննադատության էր արժանացել Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Բելառուսի դաշնակից Հայաստանի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG