Եվրամիությունը դատապարտել է Քիշնևի քաղաքապետի ընտրությունները չեղարկելու՝ մոլդովական դատարանի որոշումը, կոչ անելով իշխանություններին հարգել ընտրողների կամքը:
«Ընտրությունների ոչ թափանցիկ չեղարկումը Քիշնևի բնակիչներից խլում է նրանց՝ ժողովրդավար ճանապարհով ընտրված քաղաքապետին», - հայտարարել են Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:
Ամսվա սկզբին կայացած ընտրություններում հաղթել էր արևմտամետ Անդրեյ Նաստասեն, վերջինիս մրցակիցը՝ Ռուսաստանի աջակցությունը վայելող սոցիալիս Իոն Չեբանը, սակայն, բողոքարկել էր արդյունքները, դատարանն էլ անվավեր էր ճանաչել ընտրությունները, պնդելով, թե քվեարկության օրը երկու թեկնածուներն էլ օգտվել են սոցիալական ցանցերից ու կոչ արել իրենց ընտրողներին մասնակցել քվեարկությանը:
Անցած շաբաթասկզբին հրապարակված այդ որոշումից հետո՝ մինչ օրս, Քիշնևում բազմամարդ ցույցեր են՝ Նաստասեի հաղթանակը ճանաչելու պահանջով: