Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 09:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ թիվ 94 շենքի մոտակայքում, ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ նախարարության, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
«Պարզվել է, որ BMW 525 մակնիշի ավտոմեքենայում (վարորդը՝ Կ. Ս., ծնված 1983 թ.) տեղի է ունեցել պայթյուն: Վնասվել է ավտոմեքենայի սրահը (դռներ, ապակիներ, տանիք): Վարորդը տարբեր բնույթի այրվածքներով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան», - ասված է հաղորդագրությունում: