Մեծամորում մի քանի տասնյակ քաղաքացիներ պահանջում են քաղաքապետի հրաժարականը՝ պնդելով, որ 10 տարվա պաշտոնավարման ընթացքում քաղաքապետը այդպես էլ չի լուծել համայնքի առաջնային խնդիրները:
Հանրահավաքի նախաձեռնող խմբի մեջ գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի քաղաքական մրցակիցները:
Ցուցարարները, ովքեր հավաքվել էին քաղաքի կենտրոնական այգիներից մեկում, նշում էին, որ քաղաքում ճանապարհները վթարված են, մշակութային կենտրոնները չեն աշխատում, երեխաների համար բակերում խաղահրապարակներ չկան: