«Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ս.թ. հունիս ամսին քամու և տեղացած կարկուտի հետևանքների վերացման օպերատիվ շտաբի մի խումբ անդամների հետ՝ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ», - տեղեկացնում է ԼՂ նախագահի պաշտոնական կայքը:
Հաղորդագրության համաձայն, անդրադարձ է կատարվել իրականացվող աշխատանքների ընթացքին և մի շարք անելիքներին, որոնց պատշաճ կատարման ուղղությամբ Սահակյանը տվել է համապատասխան հանձնարարականներ: