Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետները վաղը կժամանեն Երևան՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը:
Ինչպես «Ազատությանը» հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, երևանյան հավաքին կմասնակցեն Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևը և Թուրքիայի արտգործնախարարության բազմակողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Օմեր Գուչուքը:
Արտգործնախարարության խոսնակը նաև նշեց, որ նիստի ժամանակ Հայաստանը Ադրբեջանին կփոխանցի նախագահությունը ՍԾՏՀԿ-ում, որին անդամակցում են Սևծովյան տարածաշրջանի 11 երկրներ: