Մատչելիության հղումներ

Վրաստանի կառավարության կառուցվածքի փոփոխություն․ 14-ի փոխարեն կգործի 11 նախարարություն


Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե, Թբիլիսի, 26-ը հունիսի, 2018թ.
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե, Թբիլիսի, 26-ը հունիսի, 2018թ.

Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր ասել է, որ կառավարության կառուցվածքը կփոխվի:

Նրա փոխանցմամբ՝ ներկայիս 14 նախարարությունների փոխարեն կգործի 11 նախարարություն և մեկ պետական կոմիտե:

Մշակույթի և սպորտի նախարարությունը կմիավորվի կրթության և գիտության նախարարության, իսկ քրեակատարողական հիմնարկների նախարարությունը՝ արդարադատության նախարարության հետ: Վարչապետը նախարարների թեկնածուների անուններ չի հայտնել:

Գրավյալ տարածքներից տեղահանվածների հարցերով նախարարությունը կլուծարվի, և դրա գործառույթները կփոխանցվեն տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների, ներքին գործերի և առողջապահության նախարարություններին:

Ենթադրվում է, որ կրոնի հարցերով կոմիտեն կդառնա հաշտության և քաղաքացիական հավասարության նախարարության մասը:

Վրաստանի ֆինանսների նախկին նախարար Բախտաձեն անցած շաբաթ է խորհրդարանում հաստատվել վարչապետի պաշտոնում՝ փոխարինելով Գիորգի Կվիրիկաշվիլիին, ով հրաժարական ներկայացրեց երկրում տեղի ունեցած բողոքի երկարատև ակցիաներից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG