Այսօր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի կունենան բողոքի նոր ցույցեր այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը երեկ չեղարկել է արևմտամետ թեկնածուի հաղթանակով ավարտված քաղաքապետի ընտրությունների արդյունքները:
Քիշնևի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 3-ին:
Արևմտամետ թեկնածու Անդրեյ Նաստասեն, ով արշավը վարել է կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսով, հայտարարել է, որ քաղաքապետի ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ:
Մոլդովայում ԱՄՆ դեսպանատունը և Եվրամիության ներկայացուցիչը խստորեն քննադատել են դատարանի որոշումը: