Մատչելիության հղումներ

Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց


Վայան Շիրխանյան, արխիվ
Վայան Շիրխանյան, արխիվ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշմամբ՝ այսօր փոխվեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, և վերջինս դատարանի դահլիչից ազատ արձակվեց:

Շիրխանյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը: Նույն գործով նախորդ նիստերի ժամանակ ազատ էին արձակվել ամբաստանյալներ Գառնիկ Մարգարյանը, Էդուարդ Ներսիսյանը և Խաչիկ Ավետիսյանը: Նրանց խափանման միջոց կալանքը ևս փոխվել էր:

Շիրխանյանը և մյուսները մեղադրվում են Նորքի զինված խմբի գործի շրջանակում:

.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG