Մատչելիության հղումներ

Այսօրվանից վարչապետի աշխատակազմի մեքենաների բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի. Աղաջանյան


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան, արխիվ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան, արխիվ

Այսօրվանից վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, նշելով՝ կտնտեսվի տարեկան առնվազն 56 միլիոն դրամ:

Հիշեցնենք՝ կառավարության հունիսի 1-ի նիստից հետո Աղաջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ «կառավարության ծախսերը եղել են անտրամաբանական և ոչ արդարացված»։

Խոսքը մասնավորապես ծառայողական մեքենաների, դիզվառելիքի համար տրամադրվող կտրոնների մասին էր։

«Ես կարծում եմ, որ այդ բենզինի, դիզվառելիքի համար տրամադրված կտրոններն են շատ մեծ ծախս ենթադրում պետական բյուջե, այստեղ իրոք շատ մեծ խնայողությունների տեղ կա։ Բաժնի ղեկավարներին և վարչությունների ղեկավարներին տրամադրվող շաբաթական դիզվառելիքի քանակությունը, եթե չեմ սխալվում, կազմում է 300 լիտր, մեր բոլոր հաշվարկներով սա չափազանց ուռճացված թիվ է՝ հաշվի առնելով, որ վարչության ղեկավարները, աշխատակիցները հիմնականում տնից գալիս են աշխատանքի և հետադարձ, սա չի կարող լինել արդարացված», - ասել էր Աղաջանյանը՝ հավաստիացնելով, որ իրենց կառավարությունը գործելու է ավելի էֆեկտիվ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG