Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունում այսօր մեկնարկում է խմբային մրցաշարի վերջին՝ երրորդ տուրը: Երեկոյան տեղի կունենան A խմբի Ուրուգվայ-Ռուսաստան և Սաուդյան Արաբիա-Եգիպտոս և B խմբի Պորտուգալիա-Իրան և Իսպանիա-Մարոկո հանդիպումները:
Անկախ վերջին տուրի հանդիպումների արդյունքներից, իրենց ելքը 1/8 եզրափակիչ արդեն ապահովել են 7 հավաքականներ՝ Ռուսաստանը, Ուրուգվայը, Ֆրանսիան, Խորվաթիան, Մեքսիկան, Անգլիան և Բելգիան: Փլեյօֆի մյուս 9 մասնակիցները հայտնի կդառնան մինչև շաբաթավերջ:
Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Մարոկոն, Պերուն, Կոստա Ռիկան, Հարավային Կորեան, Պանաման, Թունիսը և Լեհաստանը խմբային մրցաշարից հետո կլքեն մրցաշարը՝ նույնպես անկախ երրորդ տուրի հանդիպումների արդյունքներից: Առաջնությունը լքող մյուս 7 հավաքականները հայտնի կդառնան այս շաբաթ: