Առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս 132-ը վիրավորվել են այսօր Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ընթացքում:
Հարձակումը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում, որի մասնակիցները իրենց աջակցություն էին հայտնում ապրիլին երկրի վարչապետի պաշտոնը ստանձնած Աբի Ահմեդի բարեփոխումներին:
Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ, անհայտ անձը նռնակ էր նետել բեմի ուղղությամբ, որտեղ այդ պահին ելույթ էր ունենում Եթովպիայի վարչապետը:
Կառավարության ղեկավարը, սակայն, չի տուժել: