Ռամզան Կադիրովը Եգիպտոսի հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահին Չեչնիայի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել:
Այս որոշման մասին Չեչնիայի ղեկավարը հայտարարել է երեկ երեկոյան Գրոզնիում կայացած ճաշկերույթի ժամանակ, որին ներկա էին Եգիպտոսի հավաքականի անդամները:
Աշխարհի առաջնությանը մասնակցող Եգիպտոսի հավաքականը մարզումները անց է կացնում Չեչնիայի մայրաքաղաքում: