Մատչելիության հղումներ

Սարի թաղի դեպքերով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Երևանի Սարի թաղ թաղամասում 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

ՀՔԾ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նույն հիմքով դադարեցվել է նաև զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Վահագն Ղումաշյանի, Հովհաննես Ղազարյանի, Գարիկ Առուստամյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը:

Վերացվել են նաև նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG