Մատչելիության հղումներ

ԱՄՆ սենատորները երկրորդ անգամ արգելափակեցին F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային


F-35 Lightning II տեսակի ամերիկյան կործանիչը, արխիվ
F-35 Lightning II տեսակի ամերիկյան կործանիչը, արխիվ

Միացյալ Նահանգների սենատորները երկրորդ անգամ են արգելափակում Թուրքիային ամերիկյան գերժամանակակից, անտեսանելի համարվող F-35 կործանիչների վաճառքը, քանի դեռ Անկարան չի չեղարկել Ռուսաստանի հետ կնքված՝ C-400 (S-400) հակահրթիռային համակարգերի գնման մասին պայմանագիրը:

ԱՄՆ Սենատի բյուջետային հատկացումների հանձնաժողովը ժամեր առաջ հատուկ լրացում է կատարել Թուրքիային կործանիչների վաճառքը թույլատրող փաստաթղթում, որով արգելվել է գործարքը:

Առաջին անգամ Սենատը արգելել էր վաճառքը հունիսի 18-ին:

Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ն բազմիցս արտահայտել են իրենց մտահոգությունը C-400-ների վաճառքի ռուս-թուրքական 2016 թվականի գործարքի վերաբերյալ:

Սենատոր Քրիս Վան Հոլենը մտահոգություն է հայտնել նաև, որ F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային կարող է հնարավորություն տալ Մոսկվային տեղեկանալ ամերիկյան նոր տեխնոլոգիաներին, ինչը թույլ կտա Ռուսաստանին արդյունավետ պայքարել այդ ինքնաթիռների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG