Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր Մինսկում մասնակցելու է Եվրամիության Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:
ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված են հետխորհրդային վեց երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Բելառուսը: