Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչին իրենց մասնակցությունը ապահովեցին նաև Ֆրանսիայի ու Խորվաթիայի հավաքականները՝ միանալով Ռուսաստանի և Ուրուգվայի թիմերին:
Երեկ կայացած հանդիպումներում Ֆրանսիան 1:0 հաշվով առավելության հասավ Պերուի նկատմամբ, Խորվաթիան խոշոր՝ 3:0 հաշվով հաղթեց Արգենտինային, և թիմերը առավելագույն՝ 6-ական միավորով միանձնյա գլխավորեցին համապատասխանաբար C և D խմբերի մրցաշարային աղյուսակները:
Արգենտինայի հավաքականը երկու խաղում 1 միավոր է վաստակել և առայժմ 2-3-րդ տեղերն է կիսում Իսլանդիայի ընտրանու հետ, որը, սակայն, մեկ խաղ պակաս է անցկացրել և այսօր հանդիպելու է Նիգերիայի թիմի հետ:
Երեկվա հանդիպումների արդյունքներով պարզ դարձավ նաև, որ Պերուի հավաքականը խմբային փուլից հետո կլքի մրցաշարը:
Ուրբաթ օրը կկայանան նաև E խմբի Բրազիլիա-Կոստա Ռիկա ու Սերբիա-Շվեյցարիա հանդիպումները: