Մատչելիության հղումներ

«Այն մսխումները, որ տեղի են ունեցել ՊՆ-ում, պետք է վերադարձվեն». Դավիթ Սանասարյան


«Հաշվի առնելով այն, որ առաջնագծում խնդիր ունենք, պետք է թիկունքը ճիշտ կազմակերպվի և թիկունքում խախտումներ, հանցագործություններ տեղի չունենան», - այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Մենք ուզում ենք, որ նոր նախարարն ամբողջովին մաքրված անցնի գործի՝ իրականացնի իր լիազորությունները և մտքում չլինեն այն բոլոր մտահոգությունները, որ թիկունքում արվել են շատ-շատ խախտումներ, օրենքի լուրջ խախտումներ։ Այնպես որ մենք ոչ թե գնում ենք վնասելու, գնում ենք ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու, մենք ունենք մեր ինֆորմացիաները, և հենց այն կարևորությունը, որ ՊՆ-ն ունի երկրի համար, մենք դրա համար ուզում ենք, որ ՊՆ-ն լինի մաքուր, ՊՆ-ն լինի ուժեղ, և այն մսխումները, որ տեղի են ունեցել, վերադարձվեն բյուջե ու ՊՆ», - ասաց Սանասարյանը։

Թե ինչ ինֆորմացիաների ու չարաշահումների մասին է խոսքը, Պետական վերահսկողական ծառայության պետն առայժմ չմանրամասնեց։

Նշենք, որ Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում Պաշտպանության նախարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG