Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը Ադրբեջանի պաշտպանության նախարարին «շնորհավորել է» սեփական տարածքում հողերի «ազատագրման» կապակցությամբ:
«Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում, սեփական տասնյակ հազարավոր կմ-երի հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ։ Մեկ իրողության փաստում միայն՝ ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունը, որը շուրջ 25 տարի անվտանգ էր, այլևս շնորհիվ «ազատարար» Հասանովի վտանգված է, շեշտում եմ, շնորհիվ ադրբեջանական բանակի ազատարար նախարարի», - Ֆեյսբուքում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, Ադրբեջանը վերջին շրջանում հաղորդում է Հայաստանի հետ Նախիջևանի սահմանին իբր արձանագրած հաջողությունների մասին, ինչը հայկական կողմը հերքում է՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինված ուժերը տեղաշարժեր ու ինժեներական աշխատանքներ են իրականացնում բացառապես իրենց տարածքում: