Մատչելիության հղումներ

Մոլդովայի Գերագույն դատարանը չեղարկել է արևմտամետ գործչի հաղթանակը Քիշնևի քաղաքապետի ընտրություններում


Մոլդովա - Արևմտամետ գործիչ Անդրեյ Նաստասե, մայիս, 2018թ․
Մոլդովա - Արևմտամետ գործիչ Անդրեյ Նաստասե, մայիս, 2018թ․

Մոլդովայի Գերագույն դատարանը չեղարկել է արևմտամետ Անդրեյ Նաստասեի հաղթանակը Քիշնևի քաղաքապետի ընտրություններում՝ առանց հիմքերը ներկայացնելու:

Նաստասեն արդեն բողոքարկել է որոշումը և կոչ արել աջակիցներին շարունակել փողոցային պայքարը:

42-ամյա դատախազը, ով հայտնի է կոռուպցիայի և օլիգարխների դեմ պայքարով, ձայների 52 տոկոսով հաղթել էր սոցիալիստ, Մոսկվայի աջակցությունը վայելող Իոն Չեբանին:

Այս ընտրությունները համարվում են փորձաքար՝ նախկին Խորհրդային Միության անդամ, այժմ Եվրոպայի հետ մերձեցող երկրում կայանալիք համապետական ընտրությունների շեմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG