Հունիսի 20-24-ի գիշերները և երեկոյան ժամերին Հայաստանի առանձին շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունիսի 21-23-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հենապատի փուզման հետևանքով, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: