Մատչելիության հղումներ

Սենատն արգելափակում է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը


F-35 Lightning II տեսակի ամերիկյան կործանիչը, արխիվ
F-35 Lightning II տեսակի ամերիկյան կործանիչը, արխիվ

ԱՄՆ Սենատը հաստատել է Թուրքիային F-35s տեսակի կործանիչների վաճառքը չեղարկելու գործարքը՝ ի պատասխան S-400 (C-400) տեսակի հակահրթիռային պաշտպանության ռուսական համակարգեր գնելու Անկարայի որոշման:

Օրինագիծն ընդունվել է քվեների 80 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ: Այն ներառում է նաև դրույթ, որով Սենատն արգելափակում է նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի գործարքը ԱՄՆ-ում ZTE չինական հեռահաղորդակցության ընկերության աշխատանքը շարունակելու վերաբերյալ, քանի որ շարունակելով համագործակցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ՝ այդ ընկերությունը խախտում է Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները:

Թուրքիային և ZTE ընկերությանն առնչվող օրինագիծը 700 միլիարդ դոլարի հասնող «Ազգային պաշտպանության» փաթեթի մաս են կազմում:

Ներկայացուցիչների տունն ընդունել է նմանօրինակ օրինագիծ: Այժմ երկու պալատները պետք է համաձայնեցնեն օրինագծի փոխզիջումային տարբերակը, որը պետք է ընդունվի և ուղարկվի նախագահի վավերացմանը: Նախագահը կարող է վետո դնել վերջնական տարբերակի վրա:

Կոնգրեսի երկու պալատները ջանքեր են գործադրում՝ կանխելու գերարդիական կործանիչների վաճառքը Թուրքիային, քանի որ վերջին ժամանակաշրջանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ այդ դաշնակից պետության միջև ակնհայտ լարվածություն է գոյացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG