Միացյալ Նահանգները Ռուսաստանին կոչ է անում ազատ արձակել այն մարդկանց, որոնք իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալներ են ճանաչվել:
Պետդեպարտամենտի երեկ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո ավելի քան 150 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովն ու իրավապաշտպան Օյուբ Տիտիևը:
Մոսկվան դեռևս չի արձագանքել այս հայտարարությանը:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարությունը մեղադրել էր Միացյալ Նահանգներին Ռուսաստանի ներքին գործերին խառնվելու մեջ: